Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Նախկին նախագահի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց
«Դատալեքս» հարթակի տեղեկությունով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ եղած ժամանակաշրջանում կատարած արարքի համար։ Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ն զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու, այդ ժամանակ ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Միքայել Մինասյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք: