«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Վիշապ» վարժասարքը նախատեսված է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հրաձիգների պատրաստման համար

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Վիշապ» վարժասարքը նախատեսված է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հրաձիգների պատրաստման համար։
Վարժասարքային համալիրը թույլ է տալիս՝
• իմիտացնել օդային իրադրության տարբեր դրվագներ և օդային թիրախներ,
• իմիտացնել արձակման սարքի ձայնալուսային ազդանշանները,
• իմիտացնել օդային թիրախի խոցումը,
• ներկայացնել ցուցադրական տեսանյութեր հրաձիգների ուսուցման համար,
• նշանակել ինքնանշանառման օպտիկական գլխիկի բռնման տարբեր անկյուններ,
• իրականացնել հրաձիգի գործողությունների ավտոմատ հսկում և գնահատում կրակելու ընթացքում` դուրս բերելով էկրանի վրա համապատասխան հաղորդագրություններ,
• ատեստավորման արդյունքների գրանցում տվյալների բազայում:

Ձեզ կեհաքրքրի...