Արդեն մեկնարկել է «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացը, որի համար հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է․

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում:
🔹 «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
🔹 «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։
🔹 «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
🔹 Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ:

 

Ձեզ կեհաքրքրի...