Ո՞ր հարկվող եկամուտները պետք է լրացնել հայտարարագրում

Ո՞ր հարկվող եկամուտները պետք է լրացնել հայտարարագրում։

  1. աշխատավարձը
  2. բնակարանի, այլ անշարժ գույքի վարձավճարը
  3. փոխառություններից ստացված շահաբաժինը
  4. ավանդից ստացված տոկոսը
  5. բաժնետոմսից ստացված եկամուտը
  6. պարտքային արժեթղթերից (պարտատոմս) ստացած եկամուտը
  7. 300 հազար դրամ և ավել փոխանցումները։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին
  8. արտերկրից ստացված նվիրատվությունները կամ փոխանցումները, եթե փոխանցվող գումարի չափը 300 հազար և ավել գումար է կազմել
  9. նպաստները, թոշակները, կրթաթոշակները, եթե նպաստառուն, թոշակառուն և կրթաթոշակ ստացողը նաև վարձու աշխատող է
  10. երեխայի խնամքի նպաստները հայտարարագրվում են «Չհարկվող եկամուտներ» բաժնում, լրացնում է նպաստը ստացող ծնողը
  11. ալիմենտը նույնպես համարվում է չհարկվող եկամուտ ու լրացվում է հայտարարագրում
  12. ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում։ Անկախ հանգամանքից՝ այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտահարկով հարկման 20% դրույքաչափով
  13. եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ
  14. 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով
  15. եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ։ Խաղատներում, տոտալիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա չեն հարկման։
  16. Եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում և այն գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրվել։

Ձեզ կեհաքրքրի...