Իրականացվում են 360մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ

  Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը շարունակվում է։ Կատարվում են մեծ ծավալի հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, պայթեցումներ, կառուցվում է ճանապարհի հողային պաստառը։ Իրականացվում են 360մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով մեքենա-մեխանիզմներ, մարդկային ներուժ, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի բնակիչներ։
❗️Ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

 

Ձեզ կեհաքրքրի...