ԱՄՆ ռազմակայանների անվտանգությունն ուժեղացվել է դիվերսիայի սպառնալիքի պատճառով

 CNN-ը հաղորդում է, որ հունիսի վերջին Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բարձր պատրաստության վիճակի են բերվել այն տեղեկությունների պատճառով, որ որոշ երկրների աջակցությամբ գործող անձինք կարող են դիվերսիա իրականացնել ԱՄՆ ռազմական կոնտինգենտի դեմ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով բանակային շրջանակների աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների, ԱՄՆ հետախուզությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն է ստացել, որ «դիտարկվում է ամերիկյան բազաները և ռազմական անձնակազմը որպես հարձակումներ իրականացնելու տարբերակներ»: Այս տեղեկությունը, նշում են աղբյուրները, համարվել է «բավականին տագնապալի»։ Օրինակ, Շտուտգարտում գտնվող բազայում, որտեղ տեղակայված է ԱՄՆ եվրոպական հրամանատարության շտաբը, 10 տարվա մեջ առաջին անգամ անվտանգությունն ուժեղացվել է Չարլի մակարդակով։ Այս մակարդակն օգտագործվում է ԱՄՆ-ի բանակի կողմից «երբ միջադեպ է տեղի ունենում կամ կա հետախուզական տեղեկատվություն, որը ցույց է տալիս ռազմական անձնակազմի կամ կայանքների վրա ահաբեկչական հարձակման կամ հարձակման հավանականությունը»:

Ձեզ կեհաքրքրի...