Թուրքիա-Ավստրիա հանդիպման սկանդալները. ֆուտբոլային կրքեր
Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը, ի նշան Ավստրիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի, ժեստ է ցույց տվել ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» խմբի խորհրդանիշը։ Գերմանիայում, որտեղ ընթանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, ոչ այս խումբը, ոչ նրա ժեստն արգելված չէ, սակայն «Գորշ գայլերը» գտնվում են Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության ներքո։ «ՈւԵՖԱ-ն պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը աջ ծայրահեղականների խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ և արգելի «Գորշ գայլերի» նշանի ցուցադրումը մարզադաշտերում», – ասել է «Խոցելի ժողովուրդների միության» ներկայացուցիչ Քամալ Սիդոն: Իրենց դեմարշը կազմակերպեցին նաև ավստրիացի երկրպագուները, ովքեր հանդիպման մեկնարկից առաջ վանկարկել են «Գերմանիան՝ գերմանացիներին, օտարերկրացիները դուրս»՝ Ջիջի Դ’Ագոստինոյի «L’amour toujour» երգի ներքո։ Լայպցիգի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Ռասիստական կարգախոսը հայտնի է դարձել Սիլթ կղզում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, որտեղ մի խումբ երիտասարդներ այն վանկարկել են երեկույթի ժամանակ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այս երգի կատարումն արգելված է: