Սառցաշերտերի համար նոր հայտնաբերված անկման կետը կարող է նշանակել ծովի մակարդակի ավելի բարձրացում
Անտարկտիդայում և այլուր սառցաշերտերի կորստի նոր բացահայտված բեկումնային կետը կարող է նշանակել, որ ապագայում ծովի մակարդակի բարձրացումը զգալիորեն կգերազանցի ներկայիս կանխատեսումները:
Նոր ուսումնասիրությունը վկայում է, թե ինչպես է տաքացող ծովի ջուրը ներթափանցում ափամերձ սառցաշերտերի և այն ցամաքի միջև, որտեղ նրանք գտնվում են: Տաք ջուրը հալեցնում է սառույցի խոռոչները՝ թույլ տալով ավելի շատ ջուր հոսել ներս՝ հետադարձ կապի միջոցով էլ ավելի ընդլայնելով խոռոչները նպաստելով սառույցի փլուզմանը` առդյունքում բարձրացնելով ծովի մակարդակը:
Հետազոտողները համակարգչային մոդելներ են օգտագործել՝ ցույց տալու, որ ներխուժող ջրի ջերմաստիճանի «շատ փոքր աճը» կարող է հանգեցնել սառույցի կորստի «շատ մեծ աճի»՝ շրջադարձային կետ:
Անհայտ է, թե որքան մոտ է շրջադարձային կետը, և արդյոք այն նույնիսկ անցել է։ Սակայն հետազոտողները ասում են, որ դա կարող է պայմանավորված լինել ջերմաստիճանի ընդամենը տասներորդական աստիճանի բարձրացմամբ, և շատ հավանական է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում լինի սպասվող աճը:
Ծովի մակարդակի բարձրացումը կլիմայական ճգնաժամի ամենամեծ երկարաժամկետ հետևանքն է և ունի ներուժ առաջիկա դարերում վերափոխելու աշխարհի քարտեզը: Այն կարող է ծովի մակարդակից ցածր ընկղմել տասնյակ խոշոր քաղաքներ՝ Նյու Յորքից մինչև Շանհայ և ազդել միլիարդավոր մարդկանց վրա: