Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից. Armtimes .com

 «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գնացել է երկրից: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեցյանն առաջիններից էր, որը իր աջակցություններ էր հայտել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնողներին, հայտարարել է. «Եկեք հասկանանք, թե այս գծին ովքեր են աջակցություն հայտնում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են»:

Ըստ Փաշինյանի՝ ամբողջ ձայնագրությունը չէ, որ հրապարակվել է. «Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե, ամբողջ ձայնագրությունը չեն հրապարակել, այդ ձայնագրության հրապարակման մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»:

Ճշտող հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Փաշինյանն ասել է. «Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։ Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական, ոչ անձնական հազար ու մի բան, և հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։

Ձեզ կեհաքրքրի...