Մետրոպոլիտենի արդիականացումը շարունակվում է․ Նոր շարժասանդուղքի շահագործում

 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը, Շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը, Երթևեկության գծով տնօրեն Սամվել Ծառուկյանն ու Վարչատնտեսական գծով տնօրեն Արտեմ Ազատյանն այսօր՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում վերագործարկել են վերանորոգված և արդիականացված շարժասանդուղքները։
Շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը նշել է, որ նորոգման աշխատանքներն իրականացվել և լիակատար ավարտին են հասցվել մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։
Նրա խոսքով՝ նոր սերնդի աստիճանների տեղադրումն Երևանի մետրոպոլիտենի շահագործումից ի վեր կատարվել է առաջին անգամ։
Եղիազարյանն ընդգծել է, որ աշխատանքների ադյունքում փոխարինվել է յուրաքանչյուր շարժասանդուղքի վրա թվով 171 հատ աստիճան և 137 գծամետր քարշի շղթա։
Ս․ Եղիազարյանը միաժամանակ տեղեկացրել է, որ կատարված համալիր աշխատանքների արդյունքում Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանն արդեն ունի առավել ապահով, անաղմուկ և ժամանակակից պահանջներին համապատասխանող աստիճանաժապավեն։
Շնորհակալություն հայտնելով մետրոպոլիտենի «Էլ․ մեխանիկական» ծառայության աշխատակիցներին՝ սեղմ ժամկետներում իրականացված սրտացավ աշխատանքի համար, մետրոպոլիտենի տնօրինությունը շահագործեց շարժասանդուղքներն ու բարի երթ մաղթեց բոլոր ուղևորներին։

Ձեզ կեհաքրքրի...