Առաջիկայում մետրոյի գիծ դուրս կգան ևս 2 շարժակազմ

 «Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Սեդրակյանը ասաց, որ հաջորդ մետրոյի շարժակազմը գիծ դուրս կգա  դեկտեմբերի 25-ին․ մեկ շարժակազմ՝ 3 վագոնով, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024թ. հունվարի 15-ին և գիծ դուրս կգա։

Նաև տեղեկացրեց, որ դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են. «Փոխարինվել են 5800 քմ տանիք, 650 պատուհան և 11 հատ էլեկտրական դարպասներ»։

Ձեզ կեհաքրքրի...