ՀՀ Ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի

ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցին ձերբակալելու մասին լուրը ԱԱԾ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է:

АrmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են։ Աշխատակիցները քիչ առաջ նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի, 1 հոգու էլ ձեռնաշղթայված վիճակով տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։ Մաքսակետից տեղափոխվածը մաքսայինի բարձրաստիճան աշխատակից է։

 

Ձեզ կեհաքրքրի...