Իբր քրեական հետապնդում «Վարկաբեկող խոսակցություններ»․ Սեյրան Մեջլումյանը մեղադրյալի կարգավիճակ չունի

Mejlunyan

 Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանի նկատմամբ իբր քրեական հետապնդում է հարուցվել։ 

Ըստ մամուլի՝ քրգործը <<հարուցել>> է Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը և այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ:

 Մեր տեղոկություններով կոմիտեում Մեջլումյանը քննվող որևէ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի։ 

Այդ մասին նաև վկայում են Հակակոռուպցիոն կոմիտեյում։

 Իսկ Սեյրան Մեջլումյանը նշում է, որ շրջանառվող լուրերին ծանոթ է, լրատվամիջոցներից։ «Ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեից, ո՛չ ուժային այլ կառույցներից չի ծանուցվել և ոչ մի գործով չի անցում որևէ կարգավիճակով։ 

 Լուրեր են շրջանառվում , որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նրա թիմակիցներին «թուլացնելու» և Տիգրան Ավինյանի «դիրքներն ամրացնելու» ուղղությամբ։ Mediahub․am-ի հարցին, թե այս դիտարկումները կարո՞ղ են կապվել շրջանառվող այս լուրերին՝ վերջինս պատասխանեց․ 

«Ծանոթ չեմ այս կարծիքներին, բայց, ամեն դեպքում, մանիպուլյացիոն հայտարարություններ են»։ 

Ձեզ կեհաքրքրի...