Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին

Erdoghan

  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն արդեն 52 տարի սպասում է Եվրամիության դռան մոտ և անհրաժեշտ պատասխան կտա, երբ ժամանակը գա։

 «Մեզ ստիպեցին 52 տարի տառապել ԵՄ դռների մոտ: Նրանք դեռ շարունակում են նույն բանն անել: Բայց մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա»,- ասել է  Էրդողանը` ելույթ ունենալով Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանի շնորհման արարողության ժամանակ:

 Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ (այն ժամանակ՝ ԵՏՀ), իսկ 1987-ին դիմել է միությանն անդամակցելու համար։ Սակայն այդ հարցով բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, որոնք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: Այժմ էլ բանակցային գործի 35 գլխից 16-ը դեռևս բաց են։

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...