Թուրքիան ամենաշատը ներմուծել է Ռուսաստանից, իսկ ամենաշատն արտահանել՝ Գերմանիա

Nermucumner

 Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը:

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով:

Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, ներմուծումն աճել է 38.1%-ով և կազմել 32 մլրդ 208 մլն դոլար:

Սեպտեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալով առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան։ Գերմանիա արտահանումը կազմում է 2 մլրդ 3 մլն դոլար: Համապատասխանաբար. հաջորդում են ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 378 մլն դոլար, Իրաքը՝ 1 մլրդ 277 մլն դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 1 մլրդ 205 մլն դոլար, Ռուսաստանի Դաշնությունը՝ 1 մլրդ 147 մլն դոլար։ Արտահանումը դեպի առաջին 5 տեղը զբաղեցնող երկրներ կազմել է ընդհանուր արտահանման 31%-ը։

Ներմուծման տվյալներով  առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 6 մլրդ 226 մլն դոլար: Համապատասխանաբար հաջորդում են Չինաստանը՝ 3 միլիարդ 709 միլիոն դոլար, Շվեյցարիան՝ 2 միլիարդ 129 միլիոն դոլար, Գերմանիան՝ 2 միլիարդ 37 միլիոն դոլար, ԱՄՆ-ը՝ 1 միլիարդ 512 միլիոն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 48,5%-ը։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման մեջ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 44 մլրդ 638 մլն դոլար։

Աղբյուր` ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...