Չի բացառվում, որ Մարգարիտա Սիմոնյանի կամ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալների մուտքը ՀՀ արգելվի. Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած յուրաքանչյուր անձ կստանա համարժեք պատասխան: Հայաստանի Հանրապետության մասին հայտարարությունները մեզ համար կարմիր գիծ են, որի հետ պետք է հաշվի նստի ցանկացած անձ»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին:
Նշենք, որ RT հեռուստաընկերության եւ Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:
Մարգարիտա Սիմոնյանն այս մասին հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: