Առաջիկայում համայնքը որակյալ ծառայություններով ու ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած «Երևան» բժշկական կենտրոն կունենա

Qanaqer bk
✔️Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը:
✔️Հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և տեղում ներկայացրել բժշկական կենտրոնի շենքային պայմաններն ու ծառայությունները:
Փոխքաղաքապետ Սիմոնյանը նշել է, որ բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Ձեզ կեհաքրքրի...