Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կողմից անցկացվել է «Հիշողության զարգացման տեխնիկաները» թեմայով սեմինար

Hogebanner

 Միջոցառմանը ներգրավված են եղել ԱԻՆ աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները և այլ քաղաքացիներ։ Երեքօրյա սեմինարը նախատեսված է եղել երեք տարիքային խմբերի համար։
4-6 և 7-15 տարեկան երեխաների համար անցկացվել է հիշողությունը զարգացնող ինտերակտիվ և դիդակտիկ խաղեր, կիրառվել են դիագնոստիկ և ռելաքսացիոն սարքավորումներ, որոնք մարզում են տեսողական և լսողական հիշողությունը։
Մեծահասակների սեմինարը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից։ Տեսական մասում քննարկվել է հիշողության հոգեբանական առանձնահատկությունները և մտապահման տեսակները։ Գործնական մասում կիրառվել են հիշողության գնահատման մեթոդիկաներ, նաև հատուկ դիագնոստիկ և ռելաքսացիոն սարքավորումներ։
Գործնական և տեսական պարապմունքները նպաստում են երեխաների և մեծահասակների մտապահման ունակությունների և նոր հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև գործնականում մտապահման տեխնիկաների արդյունավետ կիրառմանը։

Ձեզ կեհաքրքրի...