Երեւանի քաղաքապետարանը կբարեկարգի «Կասկադ»-ի փոսորակը, կկառուցվի թանգարան ու ամֆիթատրոն

Kaskad

   Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրը: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նշեց, որ Գաֆէսճեան հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ հետ վերադարձվի Երեւան համայնքին։

«Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաեւ ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երեւանում ակտիվացնել մշակութային կյանքը»,-հավելեց քաղաքապետը:

Ձեզ կեհաքրքրի...