Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի ռազմական ներգրավման մասին խոսք չկա. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

uro

Սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, չի եղել և, կարծում եմ, մոտ ապագայում չի լինի։ Կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, մենք հույս ունենք, որ այսուհետ ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժի կիրառման»,- նշել է Սիդորովը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դաշինքի մյուս անդամ երկրների ղեկավարները համաձայնել են:

Ձեզ կեհաքրքրի...