Այսօրվա դրությամբ հաստատված 105 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան

Nikol

  Եթե իրենք պնդում են, որ օրինակ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս եղել է Խորհրդային Միության շրջանում։

Եթե իրենք այդ քարտեզները չեն ճանաչում, պետք է հասկանալ, թե այդ պնդման քաղաքական հետեւանքներն ինչի՞ մասին են խոսում։

Ինչպես նախկինում, հիմա էլ ուզում եմ արձանագրել հետևյալը.

Մենք, խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, պետք է հենվենք իրավական որոշումների վրա։

Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ` դա գեղանկարչություն է։

Այն պնդումը, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սահման չկա, ճիշտ չէ։

Այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որն ագրեսիա է իրականացրել երկու փուլանի. առաջին փուլը նախորդ տարվա մայիսի 12-ին, և երկրորդը հիմա:

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։

ՀԱՊԿ-ում կայացված որոշումները կարծում եմ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներ են։

Մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է և ՀԱՊԿ-ը։

Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար։

Իմ գնահատմամբ երեկ ՀԱՊԿ-ի նիստում ընթացք է տրվել մի գործընթացի, որը պիտի ունենա իր լուծումները։

Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։

Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը, քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա։

Նիկոլ Փաշինյան

Ձեզ կեհաքրքրի...