Ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա կամրջից ցած նետվել

Kamurj

  Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ 

Սկզբնաղբյուրի փոխանցմամբ՝ մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Պարզվել է, որ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, որը սպանվածի ամուսինն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ 

Դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել՝ դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ 

Ձեզ կեհաքրքրի...