Ղազախստանը ծրագրում է սեպտեմբերից իր նավթի մի մասը վաճառել ադբեջանական նավթամուղով
Ղազախստանը ծրագրում է սեպտեմբերից իր նավթի մի մասը վաճառել Ադրբեջանի խոշորագույն նավթամուղով, քանի որ երկիրը այլընտրանք է փնտրում այն երթուղուն, որը Ռուսաստանը սպառնացել է փակել։ Reuters-ին հայտնել են այդ հարցին ծանոթ երեք աղբյուրներ: Ըստ հաղորդագրության՝ ղազախական նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական մոտավորապես 1,4 մլն բարել:
Իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ղազախական պետական նավթային “Կազմունայգազ” ընկերությունը նախնական բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) առևտրային ստորաբաժանման հետ ադրբեջանական խողովակաշարով տարեկան 1,5 մլն տոննա ղազախական նավթ վաճառելու թույլտվության վերաբերյալ, որով նավթ է հասցվում թուրքական միջերկրական Ջեյհան նավահանգիստ:
Վերջնական պայմանագիրը պետք է ստորագրվի օգոստոսի վերջին, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամսից, ասել է աղբյուրը: