Կիսով չափ հայ, կիսով չափ ֆիլիպինուհի՝ ԵՊԲՀ ուսանողը հայրենիքում է պատրասվում ապրել և կայանալ
Ստեֆանիլ Մարաշլյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նա ծնվել է Ֆիլիպիններում:
«Հայրս հայ է, մայրս՝ ֆիլիպինուհի: Մինչ Հայաստան տեղափոխվելը, ապրել և սովորել եմ Ֆիլիպիններում, այնուհետև՝ ԱՄՆ-ում: Ֆիլիպիններում հաճախել եմ շատ դպրոցներ, ինչպիսիք են՝ ճապոնական, տեխնոլոգիական և այլն: 2015 թ. գարնանն ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Հայաստան՝ դեռևս չտիրապետելով հայոց լեզվին:
Առաջին հայացքից սիրահարվեցի հայրենիքիս և ցանկացա այստեղ մնալ։ Աստիճանաբար սկսեցի հայերեն սովորել մայրիկիս և քրոջս հետ։
Այժմ վարժ տիրապետում եմ հայերենին, ինչպես նաև ֆիլիպիներենին, անգլերենին, մասամբ՝ ռուսերենին: Կցանկանայի սովորել նաև այլ լեզուներ, քանի որ լեզուներ սովորելն ինձ համար նախասիրություն է»,-պատմում է ապագա բժիշկը:
2015թ. աշնանը Ստեֆանիլը Հայաստանում ընդունվեց ավագ դպրոց, որն ավարտելուց հետո արդեն ԵՊԲՀ-ում սկսվեց նրա՝ բժիշկ դառնալու ուղին:
«Ի տարբերություն շատերի՝ մանկուց չէի երազում այս մասնագիտության մասին։ Պատճառն այն էր, որ փոքր տարիքից հաճախել եմ տարբեր խմբակներ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ պարը, նկարչությունը, մաթեմատիկան, համակարգչային դասընթացները, սպորտը և այլն։ Բայց դպրոցում իմ ամենասիրելի առարկան եղել է կենսաբանութունը։ Միգուցե հենց դա էր պատճառը, որ ընտրեցի բժշկությունը՝ որպես մասնագիտություն: Բժշկությունն, ըստ իս, շատ կարևոր և պատասխանատու մասնագիտություն է, քանի որ առաջնայինը մարդկային կյանքն է ու առողջությունը»,- նշում է Ֆիլիպիններից Հայաստան տեղափոխված Ստեֆանիլ Մարաշլյանը:
Դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ նեղ ուղղություն կընտրի բժշկության մեջ, քանի որ բժշկությունը շատ լայն բնագավառ Է, բայց նաև խոստովանում է, որ ունի նախընտրելի մի քանի նեղ մասնագիտություն:
«Ճիշտ է՝ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց վստահ եմ, որ, ի վերջո, կընտրեմ ինձ հոգեհարազատ մասնագիտացումը, որտեղ էլ կձգտեմ լինել լավագույններից մեկը: Ներկայումս գիտելիքներս ամրապնդելու նպատակով ուսմանը զուգընթաց դեղատներից մեկում անցնում եմ պրակտիկա և խորացված ուսումնասիրում դեղերը, դրանց բաղադրությունն ու կիրառումը», – ընդգծում է ապագա բժիշկը:
Ստեֆանիլի խոսքով՝ ուսումնառության ընթացքում շատ է հավանել բժշկական մայր բուհը:
«Սիրեցի բժշկական համալսարանը, քանի որ, բացի գիտելիքից, ձեռք բերեցի նաև լավ ընկերներ, բանիմաց և կիրթ դասախոսներ:
Անհամբեր սպասում եմ դասերի վերսկսմանը, համալսարանում մինչ այն ավարտելը սպասվող ձեռքբերումներին», – ասում է կիսով չափ հայ, կիսով չափ ֆիլիպինուհի ԵՊԲՀ ուսանողը: