Էստոնիան և Լատվիան դուրս եկան Չինաստանի հետ համագործակցության «17+1» ձևաչափից. Deutsche Welle

Estonia Latvia

Էստոնիան և Լատվիան, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ են, այլևս մտադիր չեն համագործակցել Չինաստանի հետ, այսպես կոչված, «17 գումարած 1» ձևաչափով։ Փոխարենը, երկու երկրները կձգտեն կառուցել «կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ» Պեկինի հետ երկկողմ հիմքի վրա և  ԵՄ-Չինաստան կապերի զարգացման միջոցով : Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղեկացրել են Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները։ Լիտվան դուրս էր եկել 17+1 ձևաչափից 2021 թվականի մայիսին։ Գրում է Deutsche Welle-ը։ «Չինաստանի հետ համագործակցության «17 գումարած 1» ձևաչափն անպիտան դարձավ և տարաձայնություններ առաջացրեց Լիտվայի դուրս գալուց շատ առաջ: Այժմ Լատվիան և Էստոնիան են փակում դուռը»,- Թվիթերում գրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ Նրա կարծիքով, Պեկինի հետ համաեվրոպական համագործակցության ձեւաչափը պետք է փոխարինի նախկին հարթակին։  Այն «պետք է փոխարինվի ԵՄ 27+1-ով», – ասել է Լանդսբերգիսը: 2021 թվականի նոյեմբերի վերջին Պեկինը իջեցրեց Լիտվայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը այն բանից հետո, երբ Վիլնյուսը բացեց  Թայվանի պաշտոնական ներկայացուցչությունը, մինչդեռ աշխարհի շատ երկրներում գործում են Թայվանի մայրաքաղաք Թայբեյի ներկայացուցչությունները, ինչը օգնում է խուսափել Չինաստանի հետ հակամարտություններից։ Իսկ դեկտեմբերի սկզբին ամբողջական դադարեցին ՉԺՀ-ի և Լիտվայի միջև առևտրային հարաբերությունները։ 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...