BBC-ի պարսկական բաժնի անդրադարձը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վերջին օրերի գործողություններին Իրան-Հայաստան սահմանին

Andradardz

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստան ի ռազմական ներկայությունը Իրանի և Հայաստանի սահմանի հետևում. 

Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով ավելացել է ռուս սահմանապահների և անցակետերի առկայությունը։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանի և Իրանի սահմանին «լարված» է, և այդ իսկ պատճառով այս երկրի ուժերը, համաձայնեցնելով Հայաստանի կառավարության հետ, սահմանային անցակետեր են ստեղծել Սյունիքի նահանգի մայրուղու վրա՝ մերձակայքում։ Սյունիքը Հայաստանում Իրանին սահմանակից գավառ է, որով Ադրբեջանի Հանրապետությունը ակնկալում է ավտոմայրուղային և երկաթուղային կապ հաստատել #Նախիջևան ի շրջանի հետ։ 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պնդում է, որ ակտիվացել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպիսիք են` հաշիշը, մետամֆետամինը և հերոինը, Իրանից Հայաստան ապօրինի տեղափոխելու ջանքերը։ ՌԴ ԱԴԾ-ն  հայտնել է նաև այն կազմակերպությունների մասին, որոնց անդամների կողմից խախտվել են պաշտոնական սահմանները` դրանց անվանելով «ծայրահեղական և ահաբեկչական»: Այս կազմակերպությունների մասին այլ մանրամասներ չեն հայտնել, սակայն ասվել է, որ 2021 թվականին ռուս սահմանապահները Մեղրիի սահմանային շրջանում Իրանից Հայաստան մուտք գործել ցանկացող երկու անձի են ձերբակալել, որոնք զենք, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք են կրել։ 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է նաև, որ 2022 թվականի սկզբից մաքսանենգության, անօրինական ներգաղթի և այլ հանցագործությունների կանխարգելման, Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվել են մի շարք սահմանային անցակետեր։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Իրանի հետ սահմանին ռուսական այս անցակետերի առկայությունը։ 

Ադրբեջանական Հանրապետությունում և Հայաստանում մի շարք մեկնաբաններ ասել են, որ Ռուսաստանի գործողությունը կարող է լինել Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետության և ծայրամասային Նախիջևանի միջև կապի երթուղի ստեղծելու ծրագրի մի մաս: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայն՝ այս երթուղու վերաբացումը համահունչ է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրին, որով ավարտվեց 2020թ. հայ-ադրբեջանական պատերազմը։ Այս տրանսպորտային երթուղու մոնիտորինգի պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը, իսկ տարածքը, որը ծառայելու է որպես երթուղային միջանցք, Ադրբեջանը պնդում է անվանել «Զանգեզուրի միջանցք»։ 
Նախկին Խորհրդային Միությունում կառուցված այս ճանապարհը ցամաքային Ադրբեջանին կապել է Նախիջևանի հետ։ Այն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանով, ինչպես նաև Մեղրիով, և փակ է մնացել 1990-ականների սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով: Երևանը պնդում է, որ պետք է պահպանի ճանապարհի ինքնիշխանությունը, մինչդեռ Բաքուն փնտրում է արտատարածքային կարգավիճակ՝ ի դեմս Ռուսաստանի կողմից վերահսկվող Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղին: 

Իրանի նախազգուշացումը 

Հայաստանի հարևան Իրանը այս տարվա մարտին պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության հետ՝ կառուցելու 55 կմ երկարությամբ ավտոմայրուղի, ըստ որի՝ Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին և Նախիջևանի շրջանը կմիացվեն։ 

Իրանի տարածքով անցնող մայրուղի 

Հայաստանը գտնվում է այս միջանցքի նպատակակետի և սկզբնաղբյուրի մեջտեղում, և Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի օգնությամբ նախատեսում է ցամաքային ճանապարհով միացնել Նախիջևանը Ադրբեջնի հետ՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Իրանը պաշտոնապես դեմ է Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխությանը և հրապարակայնորեն զգուշացրել է Թուրքիայի նախագահ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պարոն Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ողջունել է Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի Հանրապետության տարածք, բայց միևնույն ժամանակ զգուշացրել է. «Եթե կա արգելափակման քաղաքականություն Իրանի և Հայաստանի միջև սահմանի վերաբերյալ, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան», քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է։ 

Ի՞նչ են ասում հայ և ադրբեջանցի մեկնաբանները. 

Armenian Report կայքը այս առնչությամբ գրում է.«Բոլորը լավ գիտեն, թե որն է այս գործողության նպատակը՝ ռուսների ու ադրբեջանցիների կողմից, այսպես կոչված, Զանգեզուրի անցակետի բռնի բացումն է։

 

Շարունակությունը կարդացեք  Civic.am

Ձեզ կեհաքրքրի...