Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է.

Pakel e aragachapy

  Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն: Ֆոտոլրագողը  հայտնում է նաև, որ Երևանից դուրս՝ մարզերի ճանապարհների գրեթե մեծ մասում կան նմանատիպ գովազդային վահանակներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, որ ամեն պահի հնարավոր է՝ տապալվեն: Նմանատիպ մի քանի դեպքեր տեղի են ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:  

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

  shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...