Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել ամբողջովին փակել սահմանը ռուսների համար

Koch

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել ՌԴ բոլոր քաղաքացիների մուտքն իրենց տարածք արգելել։ Համապատասխան հայտարարությունը Զելենսկին արել է Washington Post-ին տված հարցազրույցում։

«Ամենակարևոր պատժամիջոցը սահմանների փակումն է, քանի որ ռուսները զավթում են օտար տարածքներ,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։- Թող նրանք ապրեն իրենց սեփական աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»: 

Զելենսկու խոսքով՝ այս միջոցը պետք է վերաբերի նաև այն ռուսներին, ովքեր լքել են երկիրը Ուկրաինայի հետ պատերազմի անհամաձայնության պատճառով։ «Կարևոր չէ, թե ինչպիսի ռուսներ են նրանք, նրանց հետ ուղարկեք Ռուսաստան»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ այդ դեպքում ռուսները կհասկանան և կասեն. «Այս պատերազմը ոչ մի կապ չունի մեզ հետ։ Չէ՞ որ ամբողջ բնակչությունը չպետք է կրի պատասխանատվություն»։

Ձեզ կեհաքրքրի...