Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է վիրահատական բուժում և շարունակել զինվորական ծառայությունը

Ajakcutyun

  Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ և պարբերաբար ընդունում է ցավազրկող դեղահաբեր: Հավելել է, որ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով որդու առողջական վիճակը վատթարացել է, ինչի պատճառով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, անցել բժշկական հետազոտություններ: Արդյունքում, որդու մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել է պլանային կարգով վիրահատության ցուցում:

Զինծառայողի մայրը խնդրել է աջակցել որդու առողջական խնդրի կապակցությամբ անհապաղ վիրահատություն իրականացնելու և դրանից հետո միայն զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով զորամաս տեղափոխելու հարցում:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով զինվորի առողջական խնդրի կապակցությամբ հնարավորին սեղմ ժամկետում իրականացնել վիրահատություն:

Այնուհետև, զինծառայողի մայրը տեղեկացրել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիրահատվել և առողջական գանգատներ այլևս չունի:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Ձեզ կեհաքրքրի...