Հայ խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը Կոսովոյում․ ՊՆ

PN

  Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում՝ ըստ մշակված ծրագրի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես կապի մեջ է հայկական զորախմբի հետ:
Հիշեցնենք, որ Սերբիայում իրավիճակը լարվել է հուլիսի 31-ին. Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հնչել են տագնապի ազդանշաններ։ Սահմանի երկու կողմից սահմանային անցակետերում մարդիկ են հավաքվել, կրակոցներ են հնչել։
Ավելի վաղ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություն կսկսի եւ կփակի Սերբիայի իշխանությունների կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը:

ՆԱՏՕ-ից հայտարարել են, որ միջազգային ուժերը (KFOR), որոնք պատասխանատու են ինքնահռչակ Կոսովոյում անվտանգության ապահովման համար, Կոսովոյի կայունությանը սպառնացող վտանգի դեպքում պատրաստ են միջամտել Բելգրադի և Պրիշտինայի միջև սահմանային հակամարտությանը։

Ձեզ կեհաքրքրի...