BBC. Կարծում եմ նրանք շուտով կսպառվեն։ Նրանք ստիպված են լինելու դադար տալ, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնելու.
Բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական զորքերի համար գնալով ավելի դժվար է լինելու նոր ծառայողների ներգրավելը և ռազմաճակատ զենք հասցնելը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դա նշանակում է հակահարձակման համար պատուհանի առաջացում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կարծում եմ նրանք շուտով կսպառվեն։ Նրանք ստիպված են լինելու դադար տալ, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնելու»,-ասել է Մուրը ԱՄՆ-ում անվտանգության ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ Ռուսաստանի համար ամենամեծ ձախողումն այն է, որ Մոսկվան չկարողացավ հասնել իր սկզբնական նպատակներին՝ գրավել Կիևը, հեռացնել Ուկրաինայի նախագահին ու Արևմուտքում տարաձայնություններ առաջացնել։ Նա ռուսական ներխուժումն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ագրեսիայի ամենասարսափելի, անթաքույց գործողությունը: Մուրը նաև հաստատել է ռուսական բանակի կորուստների մասին ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլիամ Բըրնսի հնչեցրած թիվը՝ 15,000։ Նա, սակայն, այդ տվյալներն անվանել է «պահպանողական գնահատական»։