Ահազանգ. Հրազդանի կիրճում 28-ամյա երիտասարդը մի քանի անգամ հարվածել է ռուս կնոջ հետույքին և երգել. Shamshyan

Hetevin

Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: 

  Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի  քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ  այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը  Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз. 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն: 

Ձեզ կեհաքրքրի...