Զանգում են քարտապաններին, ներկայանում որպես բանկի աշխատակից, պահանջում նշել քարտի տվյալները. Յունիբանկը զգուշացնում է

Credit cards

 Յունիբանկը զգուշացնում է, որ ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը: Զեղծարարները զանգահարում են քարտապաններին, ներկայանում որպես բանկի աշխատակից և պահանջում նշել քարտի բոլոր տվյալները, այդ թվում՝ PIN-կոդը, վավերականության ժամկետը, CVV/CVC կոդը:

«Մի՛ տրամադրեք անձնական տվյալներն ու քարտի վավերապայմաններն այլ անձանց, անգամ եթե դիմող անձը ներկայացել է որպես ձեզ սպասարկող բանկի աշխատակից:

Կասկածելի միջադեպերի դեպքում անհրաժեշտ է անձամբ դիմել բանկ քարտի վրա նշված հեռախոսահամարներով՝ ճշտելու համար, թե արդյո՞ք գործ ունեք բանկի իրական աշխատակցի հետ։

Հիշեցնենք նաև, որ Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն, որին կարող եք դիմել քարտի հետ կապված ցանկացած հարցով՝

+374 10 555 385

+374 55 025 385 WhatsApp/Viber հեռախոսահամարներով»,-ասվում է բանկի հրապարակած հաղորդագրության մեջ:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ձեզ կեհաքրքրի...