Շվեդիան սիրաշահու՞մ է Թուրքիային

Sirashahum

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը քննադատել է, որ այդ երկրի «Ձախ» կուսակցության պատգամավորները լուսանկարվել են որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դրոշով։ Անդերսոնն այդ քայլը «ծայրաստիճան անպատշաճ» է որակել։ 

Նշենք, որ շվեդ պատգամավորները լուսանկարվելիս պարզել էին նաև Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) և վերջինիս ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դրոշները։  

Շվեդիայի վարչապետը նշել է, որ PKK-ն ոչ միայն Շվեդիայում, այլև ԵՄ-ում է «ահաբեկչական» համարվում։ 

Թեմային Twitter-ում անդրադարձել է նաև Շվեդիայի արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը։ 

Նախարարի հաղորդմամբ՝ PKK-ն 1984թ․ Շվեդիայի նախկին վարչապետ Օլոֆ Պալմի կառավարության ժամանակ է որպես «ահաբեկչական կազմակարպություն» ճանաչվել։

Յոհանսոնը ձախ գործիչների քայլն «անընդունելի» է որակել։  

 Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ հուշագիր էր ստորագրվել, ինչի արդյունքում պաշտոնական Անկարան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների  անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի: Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից:

Աղբյուր`  Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...