Այսօր գրքիս «գլուխներից մեկը» ոչ թե կարդացի, այլ ապրեցի Քաջարանում՝ 100-ամյա Արշալույս տատիկի տանը. Աննա Հակոբյան

Tatik

 Գիրքը, որ հիմա կարդում եմ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վավերագրական-ակնարկային գործն է, որտեղ հեղինակը ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած կանանց պատմությունները։
Չէի մտածում, որ անձամբ կհանդիպեմ եւ կլսեմ նման մի պատմություն։ Այսօր գրքիս «գլուխներից մեկը» ոչ թե կարդացի, այլ ապրեցի Քաջարանում՝ 100-ամյա Արշալույս տատիկի տանը։) Արշալույս տատիկը պատերազմին մասնակցել է 1942-1945 թթ. որպես հրետանավոր-գնդացրորդ։ Իսկ գնացել է ճակատ, որպեսզի գտնի մեծ եղբորը, որին այդպես էլ չի գտել։ Ինչպես պատմում էր՝ իր գնալու օրը մայրը գյուղում է ուշաթափվել, հայրը՝ կայարանում։

Ձեզ կեհաքրքրի...