ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին

Iraqyan Qurdistan

  ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիսիրաքյան քրդական վարչակազմին։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։

Կողմերը քննարկել են նաև քաղաքական վերջին զարգացումներն Իրաքում։

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...