Ֆինլանդիան իր քաղաքացիներին այլ երկրներին չի արտահանձնելու

Finlandia

NATO, Turkish, Swedish and Finnish flags are seen in this illustration taken May 18, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration

   Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրը որևէ պարագայում իր քաղաքացիներին այլ երկրներին չի արտահանձնելու։ Այս մասին նա ասել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում ։

  «Ֆինլանդիայի պարտավորությունների համաձայն՝ Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրներին արտահանձնել, որտեղ նրանց սպառնում է մահապատիժ կամ խոշտանգումներ»,- ասել է Հաավիստոն՝ հավելելով․ «Ինչ վերաբերվում է արտահանձնմանը, ապա պահանջվում է, որ անձը մեղադրվի Ֆինլանդիայում ահաբեկչություն կատարելու կամ այն իրականացնել պատրաստվելու համար»։

 Այս ամենն ուշագրավ է նաև այն բանի ֆոնին, որ Թուրքիան Ֆինլանդիայից պահանջում է արտահանձնել տասնյակների հասնող անձանց, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։

ՏԱՍՍ

Ձեզ կեհաքրքրի...