Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հունիսի 27-ին կայացած առցանց ասուլիսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված մի շարք հայտարարություններ կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու երկրի ցանկությունը։
Այն, որ շուրջ 30 տարի Ադրբեջանի տարածքների մի մասը ռազմական օկուպացիայի տակ պահած և այդ տարածքները ավերած երկրի ղեկավարը մեղադրում է Ադրբեջանին այս տարիներին շրջափակման քաղաքականություն վարելու մեջ, չի տեղավորվում իրավական և բարոյական որևէ շրջանակի մեջ»,- արձագանքել է Բաքուն և նշել, որ Ադրբեջանը եղել է պատերազմի ավարտից հետո երկու պետությունների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողը։
«Չնայած Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը և Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող «քանդել ամեն ինչ» մոտեցմանը, Ադրբեջանը եղել է իր օկուպացված տարածքներն ազատագրելուց հետո երկու պետությունների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողը։
Հենց ադրբեջանական պետության ղեկավարն էր, որ հետկոնֆլիկտային փուլում առաջարկեց խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման վրա։ Ադրբեջանական կողմը նույնիսկ հակառակ կողմին ներկայացրեց այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի Համաձայնագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։ Եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, չէր վերականգնի ու զինիայն տարածքները, որոնք Հայաստանը հողին հավասարեցրեց 30 տարի»,- նշված է Ադրբեջանի արձագանքում։
Բաքուն անդրադարձել է նաև ճանապարհների ապաշրջափակմանը՝անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը, հավանաբար, հաշվարկել է և հասկացել, որ Հայաստանին շրջափակման մեջ պահելը ձեռնտու է Ադրբեջանին, կամ առնվազն պետք չէ հիմա ապաշրջափակել։
Բաքվի արձագանքում նշված է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, այլև իր գործողություններով ու կոնկրետ քայլերով իրականացնում է ասվածը։
«Երկար տարիներ հենց ադրբեջանական կողմն էր կարծում, որ տարածաշրջանում նորմալ հարաբերությունների հաստատումը և բոլոր հաղորդակցությունների բացումը ձեռնտու կլինի Հայաստանին։ Այն, որ հայկական կողմը վերջապես հասկացավ դա, և վարչապետը հայտարարեց, որ «կոմունիկացիաների բացումը ձեռնտու է Հայաստանին», ուշադրություն է գրավում որպես Հայաստանի ղեկավարության նոր մոտեցում։ Ըստ ամենայնի, Հայաստանի կողմից փաստերի ընդունումը որոշակի ժամանակ է պահանջում։ Հուսով ենք, որ Հայաստանը գիտակցելու է արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցքի գործունեության արդյունավետությունը, շատ ժամանակ չի պահանջվի»,- նշված է հայտարարության տեքստում։
Եռակողմ հայտարարություններին անդրառադնալով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե իբր Հայաստանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ «դիվերսիոն ուժեր ադրբեջանական տարածքներուղարկելով, ապօրինի զինված կազմավորումները ադրբեջանական տարածքներից դուրս չբերելով, երկար ժամանակով հաղորդակցությունների բացումը հետաձգելով»։
Վովա Հակոբյան
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. civic.am