Իսպանիայում Հայաստանի դեսպանության հավաքականը հաղթող է ճանաչվել «Դեսպանությունների գավաթ-2022» ֆուտբոլային մրցաշարում

Haghtogh

  Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացվող մրցաշարին մասնակցել են Մադրիդում հավատարմագրված 33 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ֆուտբոլային հավաքականներ:
Հայաստանը ներկայացնող հավաքականը մրցութային 1-ին օրվա ընթացքում խմբային փուլում անցկացրել է 3 հանդիպում՝ հաղթելով Բրազիլիայի (3-1), Գերմանիայի (5-0) և Վիետնամի (6-0) հավաքականներին: Մրցաշարի 2-րդ օրվա ընթացքում Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակչում հաղթել է Միացյալ Թագավորության (2-1), 1/4 եզրափակչում՝ Արգենտինայի (3-0), կիսաեզրափակչում՝ Քենիայի (3-0) հավաքականներին։ Եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տոնել Քուվեյթի հավաքականի նկատմամբ՝ 4-1 հաշվով։
Շնորհակալություն ենք հայտնում դեսպանության հավաքականի տղաներին և շնորհավորում՝ անցկացրած փայլուն հանդիպումների և գրանցած հաղթանակի առթիվ:🇦🇲

Ձեզ կեհաքրքրի...