Ֆրանսիայի հրապարակում լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ

Lusademin

  Այս լուսադեմին, ժամը 6-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ  է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը:

Այս մասին ահազանգում են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վրաններից մեկը վնասվել է, Ֆրանսիայի հրապարակում գտնվող քաղաքացիների շրջանում ոչ ոք չի տուժել, սակայն վրանը մասամբ վնասվել է:

Ընդդիմադիր պատգամավորները նաև նշում են, որ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:

Ձեզ կեհաքրքրի...