Թուրքիան դադարեցրել է գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ Ռուսաստանի դժգոհության պատճառով. Hürriyet

Turqian

Մոսկվայի և Անկարայի պատվիրակությունների բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության նախապատրաստումը։ Հանդիպման ժամանակ ռուսական կողմը հավանություն չի տվել այդ քայլին, ինչի պատճառով Թուրքիան ստիպված է եղել ընդհատել մարտերի նախապատրաստությունը՝ գրում է Hürriyet թերթը։

Խոսքը վերաբերում է Ռաքքա քաղաքի հյուսիսային ծայրամասի Այն Իսա շրջանում ծրագրված գործողությանը: Ռուսաստանը թույլ չի տվել այնտեղ ռազմական գործողություններ անցկացնել և նոր համալրում է ուղարկել տարածաշրջան։

Այն Իսա շրջանում անցնում է M4 մայրուղին, որը միացնում է Հասաքա, Ռաքքա, Դեյր Զոր և Հալեպ քաղաքները:

Ըստ թերթի՝ թուրքական օդուժն արդեն ճշգրիտ հարվածներ է հասցրել Թել Ռիֆաթի և Մանբիջի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար գտնվում են Քրդստանի բանվորական կուսակցության օբյեկտները:

Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...