Երևանի և Բաքվի միջև բնականաբար կան տարաձայնություններ և բանակցությունները հենց այդ նպատակով են ընթանում․ Արմեն Գրիգորյան

Armen Grigoryan

«Ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, և նաև դա էր պատճառը, որ մենք սահմանագծման, սահմանազատման աշխատանքներն սկսելուց առաջարկում էինք հայելային տարբերակով  զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում»,-այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով օրերս դիրքերում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի մահվան դեպքին։

Ինչ վերաբերում է Երևանի ու Բաքվի միջև տարաձայնություններին՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ բնականաբար կան տարաձայնություններ մոտեցումներում և սահմանազատման ու սահմանագծման հարցերով բանակցությունները տեղի են ունենում նաև այդ նպատակով․ «Մենք հուսով ենք, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հաղթահարել մեր տարաձայնությունները»։ 

Հարցին՝ հանձնաժողովի կազմում չկան մասնագետներ՝ քարտեզագիրներ, պատմաբաններ, որպեսզի բանավիճեն և փաստարկների հիման վրա հիմնված բանակցություններ վարեն։ Ինչու մասնագիտական խումբ չի ձևավորվել և ինչու է ի տարբերություն Ադրբեջանի՝ մեր կազմը կրկնակի անգամ պակաս, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Հանձնաժողովի թվաքանակը սահմանազատման և սահմանագծման գործըթնացի՝ այսինքն աշխատանքային խմբի տեսանկյունից որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային  խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում։ Այսինքն, եթե աշխատանքային խմբում ներգրավված է օրինակ նախարարի տեղակալ՝ դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Հետևաբար թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին՝ ապա 2019թ․ նոյեմբերից սկսած մինչև այսօր էլ մենք բազմաթիվ անգամ մասնագետների հետ տարբեր ֆորմատներում քննարկումներ ենք ունեցել»։

Ձեզ կեհաքրքրի...