ՌԴ-ն մեծ կորուստներ է կրում միջին և կրտսեր սպայակազմի շրջանում․ Բրիտանական հետախուզություն. Factor

RD zorqer

  Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հերթական հետախուզական տվյալներն է ներկայացրել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բրիտանական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը պատերազմի ընթացքում մեծ կորուստներ է ունեցել միջին և կրտսեր սպայակազմի շրջանում։ «Կրտսեր սպաները ստիպված էին ղեկավարել ամենացածր մակարդակի տակտիկական գործողությունները, քանի որ ռուսական բանակին չեն բավարարում բարձր որակավորում ունեցող սերժանտներ, որոնք կատարում են այդ դերն արևմտյան բանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Նշվում է, որ պրոֆեսիոնալ սպաների երիտասարդ սերնդի զգալի մասի կորուստը, ամենայն հավանականությամբ, կխորացնի ռուսական բանակի ներկայիս խնդիրները հրամանատարության և վերահսկման մոտեցման արդիականացման հարցում։ Գումարտակի մարտավարական խմբերը, որոնք ռուս զինվորականները ստեղծում են Ուկրաինայում մնացած ստորաբաժանումներից, հավանաբար, ավելի քիչ արդյունավետ կլինեն հրամանատարների բացակայության պատճառով։

«Հաշվի առնելով Ուկրաինայում ռուս զինվորականների շրջանում ապստամբությունների մասին բազմաթիվ հավաստի հաղորդումները՝ փորձառու և վստահելի դասակի և վաշտի հրամանատարների բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի բարոյական ոգու հետագա նվազմանը և կպահպանի ներկայիս ցածր կարգապահությունը»,- հայտնել է բրիտանական հետախուզությունը։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...