Ղարաբաղի ԱԳՆ ղեկավարը Ցխինվալում հանդիպել է եղբայրական հանրապետությունների գործընկերների հետ.
Մայիսի 24-ին Ցխինվալիում Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մի շարք հանդիպումներ է ունեցել։ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բաբայանը հանդիպել է Հարավային Օսիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Մեդոևի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարարներ Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, եղբայրական հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների համագործակցությանը, տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։
РУСАРМИНФО