Թուրք-շվեդական հարաբերություններ. Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում կախել են PKK-ի դրոշը

PKK

Թուրք-շվեդական հարաբերությունների լարվածության ֆոնին Շվեդիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկում անհայտ անձինք կախել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը:

Այս ամենն առաջացրել է թուրք օգտատերերի դժգոհությունը, որոնք սոցցանցերում իրենց զայրույթն են արտահայտել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։

«Մենք «այո» չենք ասի նրանց մուտքին ՆԱՏՕ, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում»,- ասել էր Էրդողանը։

Նախօրեին  էլ  հայտնի դարձավ, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անն Լինդեն, Օեկա Հաավիստոն և Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու են Անկարայում, որպեսզի քննարկեն սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հանդիպմանը Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...