32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին

vr

   Այսօր՝ մայիսի 16-ին. մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների թիվ 11 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը։ 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...