Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ. ՌԴ ԱԳՆ

AGN

  Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետևանքներով հերթական սխալն է դառնալու», – ասել է Րյաբկովը՝ 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անվտանգությունն այդ երկրներում չի ամրապնդվի։

«Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո իրադրությունն ամբողջ աշխարհում արմատապես կփոխվի», – շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։

 

ՌԻԱ Նովոստի

Ձեզ կեհաքրքրի...