Փարիզում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Hardzakvel en

Գիշերային ուժ ժամի հարձակում է տեղի ունեցել  Փարիզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ: 

Հարձակման հետևանքով վնասվել է հյուպատոսարանի շենքը, կոտրվել են ապակիները։ Աշխատակիցներից վիրավորներ կամ սպանվածներ չկան: 

Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ հարձակման համար ոչ մի կառույց առայժմ չի ստանձնել պատասխանատվություն։ 

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...