ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը Սպիտակի հիվանդանոցին տրամադրեց 14 կոնտեյներ կահույք և այլ պարագաներ
ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը Սպիտակի հիվանդանոցին տրամադրեց 14 կոնտեյներ կահույք և այլ պարագաներ, ինչը կօգնի ավելի լավ սպասարկել բնակչությանը։
Այս նախաձեռնությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակում։
ԿՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով իրականացված այս նախաձեռնությունը մեկն է այն բազմաթիվ ծրագրերից, որի շրջանակում այս գրասենյակը տրամադրել է գրեթե մեկ միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։