Ոչ թե ՊՆ, այլ ոստիկանության մեքենաներ․ MediaHub-ի կեղծիքը բացահայտվում է իր իսկ տարածած տեսանյութում․ FIP
Մայիսի 1-ին MediaHub լրատվամիջոցը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկող ԳԱԶ-3308 մակնիշի «Սադկո» մարդատար մեքենաներ։
Լրատվամիջոցը պնդում է, թե դրանք Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող «Սադկո» մակնիշի մեքենաներն է։
«Ընդդիմության հավաքին ընդառաջ` Երևանի կենտրոն են շարժվում ՊՆ-ի ՍԱԴԿՈ մեքենաները»,- իր տեսանյութը վերնագրել է լրատվամիջոցը։
«Փաստերի ստուգման հարթակը», ուշադրությամբ ուսումնասիրելով տեսանյութը, նկատեց, որ այնտեղ երևում է 7 միավոր «Սադկո» և մեկ միավոր ՈՒԱԶ մակնիշի մեքենա․ դանդաղեցնելով տեսանյութը՝ կարելի է նկատել, որ դրանց բոլորի վրա փակցված է ոստիկանության զորքերի տարբերանշանը և գրված է՝ «Ոստիկանության զորքեր»։
Բացի դրանից, մեքենաների վրա ոստիկանության զորքերի պետհամարանիշներն են։
Այպիսով, MediaHub-ի պնդումը կեղծ է, և կեղծիքը բացահայտվում է հենց կայքի տարածած տեսանյութի մեջ։